Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագրի մեկնարկը Հայաստանում
13 Հոկրեմբերի 2022
Մեր գրասենյակը մասնակցել է Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագրի բացման արարողությանը, որը սփյուռքի և տեղի մասնագետների 2 տարվա քրտնաջան աշխատանքի նվիրվածության և համագործակցության արդյունքն է:
2020 թվականին մեր գործընկեր կազմակերպությունները «Թերապիստներ Հայաստանի համար» և «Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան» նախաձեռնել և աջակցել են տարբեր գործողությունների, ներառյալ Հայաստան մեկնող ավելի քան 60 առողջապահական կամավորների համակարգելը, հեշտացրել են բուժական պարագաների նվիրատվությունը, կազմակերպել 20 երկլեզու վեբինարներ՝ կապված պատերազմի վիրավորների բուժման և գնահատման հետ, նախաձեռնել հեռախորհրդատվություն երկրի կլինիկական բժիշկների հետ, ստեղծել թվային վերականգնողական ռեսուրսների գրադարան, անցկացրել հետկոնֆլիկտային վերականգնողական սիմպոզիում և այլն:
Այս միջոցառման ընթացքում «Թերապիստներ Հայաստանի համար» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արմինե Բաբիկյանը և Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի (AASMC) հիմնադիր և տնօրեն Նիկոլաս Թավուկջյանը հայտարարեցին, որ IRF-ի նպատակն է զարգացնել Հայաստանում և Արցախում ապրող ֆիզիոլոգների, ֆիզիոթերապևտների, օկուպացիոն թերապևտների և խոսքի պաթոլոգների կլինիկական կարողությունները, ստեղծել ուժեղ և նպատակաուղղված կրթական առաջնորդող թիմ, որը կխթանի Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերում վերականգողական ոլորտի զարգացմանը և IRF-ում կրթական դերերի փոխանցում կկատարվի՝ ապահովելով երկարատև կայունություն:
Այս տարի ծրագրին մասնակցելու համար ընտրվել են 30 թեկնածուներ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Առողջապահության Ազգային Ինստիտուտի (ԱԱԻ Հայաստան), Polaris EduCorp-ի և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը մասամբ ֆինանսավորվում է Հայ-ամերիկյան բժշկական ընկերության, Glendale Memorial Hospital հիմնադրամի և Glendale Memorial Medical Executive Committee-ի կողմից: