«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ
14 Հոկրեմբերի 2022

Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Վերջինս ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության օրակարգային հարցերը և գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, նաև պատասխանեց մասնակիցների հարցերին:
Երիտասարդները հանդիպեցին ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի հետ և հնարավորություն ունեցան տեղեկանալու կենտրոնի աշխատանքներին և սփյուռքահայերի հետ համագործակցության հնարավորություններին:
Հետաքրքիր էր հանդիպումը «reArmenia»-ում: Համայնքի համակարգող Նաթելլա Ավանեսյանը ներկայացրեց հարթակի ստեղծման գաղափարը, նախագծերն ու նախաձեռնությունները, մասնակցության և սեփական ծրագրերի ներկայացման հնարավորությունները, որից հետո «reArmenia»-ի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանի հետ մասնակիցները քննարկեցին արդյունավետ դրամահավաքի կազմակերպմանը վերաբերող հարցեր: