Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
14 Հոկրեմբերի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, այլ ներկայացուցիչների և Միչիգան նահանգի խորհրդարանի անդամ Մարի Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագումարի գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանի արևելյան սահման Ադրբեջանի ներխուժման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկվել են Ադրբեջանի պատերազմական հացագործությունների միջազգային դատապարտմանը և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին վերաբերյալ թեմաներ։