2021 և 2022 թվականների Սփյուռքի երիտասարդ դեսպաններն առցանց հանդիպում ունեցան
18 Հոկրեմբերի 2022

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2021 և 2022 թ. մասնակիցների առցանց հանդիպումը:
Հանդիպման նպատակը երիտասարդներին ծանոթացնելն էր, յուրաքանչյուրի մասնագիտական և համայնքային գործունեության մասին տեղեկացնելը՝ հետագա համագործակցության ուղիները ուրվագծելու և առաջ տանելու համար:
Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորեց նրանց համատեղ աշխատանքը սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցի շրջանակներում՝ փորձի փոխանակման, միմյանց օգտակար լինելու, Հայաստանի հետ և միջհամայնքային կապերն ամրապնդելու, համայնքային կյանքն ակտիվացնելու և այլ ուղղություններով:
Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկները համագործակցելու ձևաչափերի և թեմատիկ ուղղությունների վերաբերյալ: