2022 թվականի «իԳործ» ծրագրի մասնակիցների առաջին էքսկուրսիան դեպի Գյումրի
20 Հոկրեմբերի 2022
2022 թվականի «իԳործ» ծրագրի մասնակիցները ուղևորվել են իրենց առաջին ճանաչողական էքսկուրսիային դեպի Գյումրի:
Նրանք այցելել են Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն-թանգարան) որը կառուցվել է Ձիթողցյանների ընտանիքի կողմից 1872թ.: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը:
Բացի այդ, մասնակիցներն այցելեցին Կումայրի պատմական թաղամաս՝ Գյումրիի ավանդույթներով ու մշակույթով լի ամենահին թաղամասը, որը պահպանել է տասնիններորդ և քսաներորդ դարերի իր պատմական շինությունները:
2022 թվականի «իԳործ» ծրագրի մասնակիցները հանդիպել են նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի թիմի հետ, որն օգնում է ընկերություններին օգտագործել ավելի նորարար ծառայություններ և ապրանքներ, ստեղծել միջազգային բիզնես կապեր և բարձրացնել իրենց մրցունակությունը համաշխարհային շուկայում:
Օրվա վերջում մասնակիցներն այցելեցին Սև Բերդ և Գյումրու ԹՈՒՄՈ կենտրոնի այգի։