Զարեհ Սինանյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարի հետ
21 Հոկրեմբերի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Երևանում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի շրջանային հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանի հետ։
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարը խոսեց Ռուսաստանի հայ համայնքի գործունեության մասին, ընդգծեց մեր գրասենյակի կողմից կազմակերպվող տարբեր նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունը և խոսեց ARMA-ի՝ Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի մասին, որը տարածաշրջանում բավականին ակտիվ է:
Զարեհ Սինանյանը կարևորել է համայնքում համախմբվածությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել Ռուսաստանի հայերի արդյունավետ նախաձեռնություններին։