Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մանրամասներ

27 Հոկրեմբերի 2022

Մեր Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ը սկվում է այս ուրբաթ, հոկտեմբերի 28-ին: Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ համաշխարհային հայկական սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և Սփյուռքի միջև փոխհարաբերությունները:

Գագաթնաժողովին կմասնակցեն 600 մասնակից ավելի քան 50 երկրներից՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Շվեյցարիա, Իրան, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա և շատ այլ երկրներից: Մասնակիցները ներկայացնում են իրենց համայնքներում գործունեության տարբեր հասարակական ոլորտներ՝ գիտություն, բիզնես, ռազմական գործեր, համայնքային կառույցներ, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիա, արվեստ և այլն:

Բացի այդ 15 երկրներից ավելի քան 100-ից ավելի պրոֆեսիոնալ բանախոսներ՝ ներառյալ  հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներ կմասնակցեն պանելային քննարկումներին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office