Համաշխարհային հայկական գագաթնաժողով․ Օր 1 - Ողջույնի խոսքեր

29 Հոկրեմբերի 2022

Այսօր Երևանում սկսվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, կազմակերպված Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ պանելային քննարկումներով և նիստերով, որտեղ ներկա են ավելի քան 600 մասնակից:

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022»-ի մասնակիցներին։ Նա խոսեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի, Սփյուռքի ու Հայաստանի համագործակցության կարևորության մասին։ Ելույթ ունեցան նաև Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office