Նիստ 2. Սփյուռքի աջակցությունը Հայաստանի անվտանգության հզորացման գործում

29 Հոկրեմբերի 2022

Երկրորդ նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքի աջակցությունը Հայաստանի անվտանգության հզորացման գործում»։  Այն վարում էր Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։

Վերջինս հարցեր ուղղեց քաղաքագետ, «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» տնօրեն Թալին Փափազյանին, պատմաբան, Բերկլիի համալսարանի Վիլյամ Սարոյան հայագիտական ծրագրի տնօրեն Ստեփան Ասդուրեանին, Ուրբանում և Շամպեյնում Իլինոյսի համալսարանի մեխանիկական գիտությունների պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին և միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնեանին: Նրանք խոսեցին երկրի անվտանգության ամրապնդման գործում սփյուռքի կազմակերպություններին ընթացիկ և պոտենցիալ ծրագրերում աջակցելու մասին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office