Համաշխարհային հայկական գագաթնաժողով․ Օր 2 - Ողջույնի խոսքեր
30 Հոկրեմբերի 2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երկրորդ օրվա պանելային քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները, սահմանել նոր մոտեցումներ մեր ընդհանուր համահայկական օրակարգում և մշակել ապագա համագործակցության ռազմավարական ճանապարհային քարտեզ։ Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ևս անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը՝ նշելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնական մնան՝ ավելի պայծառ ապագա կառուցելու համար։