Հայրենադարձություն և ժողովրդագրություն. Հայաստանը որպես փրկության օղակ, Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն
30 Հոկրեմբերի 2022
«Հայրենադարձությունը և ժողովրդագրությունը. Հայաստանը որպես փրկօղակ, Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն» խորագրով օրվա պանելային քննարկման մոդերատոր Tumanyan Online-ի հիմնադիր Հայկ Հովակիմյանն էր։ Որպես բանախոսներ հանդես եկան Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը, Repat Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը և մեր գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Բանախոսները ներկայացրին հայրենադարձության գործընթացը, Հայաստանում մասնագիտական և անձնային աճի հնարավորությունները և ծրագրերը։