Նիստ 2. Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն. ինչու՞ ընտրել Հայաստանը որպես տուն
30 Հոկրեմբերի 2022
Այսօր առավոտյան «Հայաստանը որպես կենսակերպի ընտրություն. ինչու՞ ընտրել Հայաստանը որպես տուն» համաժամանակյա նիստը վարում էր «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանը: Նիստի բանախոսներն էին ավստրալահայ հայրենադարձ Զեփյուռ Շահրոզյանը, «ChinAr Tech»-ի գործադիր տնօրեն Միհրան Փափազյանը, «Lemonade Fashion»-ի տնօրեն Արևիկ Վարդանյանը և «Mtqaran Academy»-ի գործադիր տնօրեն Արամո Հունանյանը։ Նրանք խոսեցին Հայաստան գալու և հայրենադարձվելու իրենց դրդապատճառների, Հայաստանում ապրելու առավելությունների մասին։ Բանախոսները ներկայացրին նաև այն մարտահրավերները, որոնց բախվել են հայրենադարձման գործընթացում և հայրենիքում ապրելու կամքը, որը օգնեց վերջնականապես Հայաստանը դիտարկել որպես տուն։