Հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ

30 Հոկրեմբերի 2022

«Համառոտ ներկայացում․ Կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկումը վարում էր  հեռուստահաղորդավար, լուրերի հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը: ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեցին կրթության,  առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Քննարկվեցին Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ Հայաստանում կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտները բարելավելու ուղղություններով, և նախաձեռնված ծրագրերը՝ ՀՀ  պետական համակարգը զարգացնելու,  ավելի լավ դարձնելու համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office