Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի և սփյուռքի ներդրողների հետ

30 Հոկրեմբերի 2022

Այսօրվա մեր նիստերն ավարտվեցին Ներդրումների աջակցման կենտրոնի պրեզենտացիայով, որի ընթացքում կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Էդիկ Հարությունյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները։

Այնուհետ մեկնարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի և սփյուռքահայ գործարարների հետ ազատ ձևաչափով հանդիպում-զրույցը։ Այն վարեց Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիրը և BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր Էմմա Առաքելյանը։ Նախարար Վահան Քերոբյանը, BAJ Accelerator-ի հիմնադիր գործընկեր Արմեն Խերլոպյանը, Strategy հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը և CYNORA-ի ձեռներեց և գործադիր տնօրեն Ադամ Ալեքսան Կաբլանյանը։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը մեր չորս բանախոսներն ու մոդերատորը խոսեցին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ սփյուռքահայ ներդրողների դերի, դրա բարձրացման և հայաստանյան հնարավորությունների մասին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office