Սփյուռքի համայնքներին աջակցության լավագույն փորձը
31 Հոկրեմբերի 2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մեր վերջին օրը սկսվեց «Սփյուռքի համայնքներին աջակցության լավագույն փորձը» պանելային քննարկմամբ, որը վարում էր մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ և «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը։
Քննարկման բանախոսներն էին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրերի համակարգող Նայաթ Կարակոսեօղլուն, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և Tishman Realty Corporation-ի գլխավոր խորհրդական Նազար Ալթունը մտքեր փոխանակեցին համայնքներին աջակցության, փոխգործակցության և համայնքային կյանքի զարգացման վերաբերյալ։