Ինչպե՞ս են սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը
31 Հոկրեմբերի 2022
Հաջորդ նիստի քննարկման թեման էր «Ինչպե՞ս են սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը»։ Մեր մոդերատոր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Արմեն Սահակյանը քննարկում անցկացրեց Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի, Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտիոյի, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի, Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի գիտաշխատող Նիկոլաս Թավիթյանի և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետի հետ։ Մեր փորձագետ բանախոսները արդյունավետ քննարկում իրականացրեցին ներկայացվածության կարևորության վերաբերյալ՝ սկսած տեղականից մինչև ազգային մասշտաբներով, և թե ինչպե՞ս կարելի է այդ ներկայացուցչությունը ամրապնդվել և կատարելագործվել: