Եզրափակիչ դիտողություններ, առանցքային եզրահանգումներ և հաջորդող քայլեր

31 Հոկրեմբերի 2022

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի հարգելի հյուրեր և մասնակիցներ,

Ավարտելով գագաթնաժողովը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս աննախադեպ միջոցառմանը ձեր ներկայության և մասնակցության համար: Համաժողովը ներառում էր բազմաթիվ կառուցողական քննարկումներ, հանդիպումներ, գաղափարների և փորձի փոխանակում, տարբեր խնդիրների և հնարավոր լուծումների քննարկումներ: Նիստերի ձայնագրությունները կուղարկվեն ձեզ մոտ օրերս։ Գագաթնաժողովի հիման վրա կմեկնարկի Հայաստան-Սփյուռք ռազմավարական նախագիծը, որը նույնպես կուղարկվի ձեզ հետադարձ կապի համար։ Խնդրում ենք ազատ կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ այս նախագծի վերաբերյալ ցանկացած ներդրման համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր պետական կառույցներին, որոնք օգնել են մեզ նաև տարբեր երկրներից ժամանած ու տեղացի 130-ից ավելի բանախոսներին և մոդերատորներին, ովքեր անցկացրեցին քննարկումներ ամբողջ գագաթնաժողովի ընթացքում։

Այն հանգամանքը, որ այսքան կոլեկտիվ քննարկումները եղան այսքան բազմաթիվ փորձագետների և օրինակելի անհատների միջև իսկապես ուշագրավ է: Մենք նաև հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, հատկապես Evoca Bank-ին, իրենց պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության և այս նախագիծը կյանքի կոչելու գործում մեծ օգնության համար: Նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմին մեր թիմին՝ իրենց քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար։

Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը այս գագաթնաժողովին: Փակման արարողության համար մեր հյուրերն ու մասնակիցները հրավիրված են Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի ելույթին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office