Հանդիպում Կիպրոսի և Հունաստանի պատվիրակությունների հետ
04 Նոյեմբերի 2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսի գլխավորած պատվիրակություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցվին Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես երեք երկրների սփյուռքյան համայնքների հետ համատեղ նախաձեռնությունների մշակմանը, երիտասարդական կապերի ակտիվացմանը և փոխայցելություններին վերաբերող մանրամասներ:
Հյուրերն ընդգծեցին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացման կարևորությունը, որի ձևաչափը և ներառականությունը փորձի փոխանակման լավագույն օրինակներից մեկը կարող է լինել:
Մանրամասն քննարկվեցին նաև հետագա անելիքները և սպասվող միջոցառումները: