«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 22-ի» Նիդերլանդների մասնակիցները հանդիպեցին պարոն Սինանյանի հետ

11 Նոյեմբերի 2022

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի Նիդերլանդների մասնակիցներ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային միության և Նիդերլանդներում գործող հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, «Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միության նախագահ Սվետա Աբրահամյանը և «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր Աշոտ Կնյազյանը այցելեցին մեր գրասենյակ և հանդիպեցին պարոն Սինանյանին։

Նրանք քննարկեցին ներհամայնքային հարցեր, «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 22-ի» նշանակությունը և այն ավելի ազդեցիկ դարձնելու ուղիները:

Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել և շարունակել համագործակցությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office