Աշխատակիցների եւ հայրենադարձների համար առաջին բուժօգնության դասընթաց մեր գրասենյակում
12 Նոյեմբերի 2022
Մեր գրասենյակը «Նախագծերի մշակման գրասենյակ» սոցիալ-մշակութային հիմնադրամի հետ համատեղ (որի շրջանակներում գործում է SaveArmenia թիմը) կազմակերպել է առաջին բուժօգնության երկօրյա դասընթաց մեր աշխատակիցների և հայրենադարձների համար:
Մասնակիցները սովորեցին՝ ինչպես գործել արտակարգ իրավիճակներում, իմացան կոտրվածքների և արյունահոսության տեսակների մասին և նույնիսկ գործնականում կիրառեցին գիտելիքները: Բացի այդ, հայրենադարձ հոգեբան Իզաբելլա Հայրապետյանը կիսվեց ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական օգնության հիմունքներով: