Սիրիահայ և լիբանանահայ ընտանիքների աջակցության ծրագիր

17 Նոյեմբերի 2022

Մեր գրասենյակը համագործակցում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, որն իրականացնում է «ՍԻՆԱ» ծրագիրը՝ ուղղված Սիրիայից և Լիբանանից ներգաղթած սիրիահայ և լիբանանահայ խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրման բարելավմանը հայ հասարակության մեջ:

Ծրագիրն ուղղված է սոցիալ-հոգեբանական իրավիճակի բարելավմանը, սոցիալ-տնտեսապես մարգինալացված ընտանիքների աշխատանքի տեղավորման հմտությունների զարգացմանը, երեխաների կրթության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի կրթական համակարգում նրանց ինտեգրման ապահովմանը: Ծրագիրն ուղղված է նաև սիրիահայերի և լիբանանահայերի իրավունքների արդյունավետ ներկայացման ապահովմանը սոցիալ-տնտեսական համատեքստում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության մասնագետների հմտությունների ամրապնդմանը խոցելի խմբերի հետ աշխատանքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար նրանց հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով + 374 (60) 533 355+, 374 (10) 533 352 կամ հետևյալ էլ․հասցեով soscvarmenia@sos-kd.am

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office