Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ Էռնեստ Առուստամյանին

18 Նոյեմբերի 2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Եվրոպական ներդրումային ֆինանսական խմբի նախագահ, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ Էռնեստ Առուստամյանին:

Նրանք քննարկել են թեմաներ, որոնք վերաբերել են գրասենյակի կողմից կազմակերպված Համաշխարհային հայկական գագաթաժողովին, մասնագետների ներգրավման գործում Սփյուռքի հետ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ ներգրավելու հնարավորություններին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office