ՀՀ Նորարարոության և ձեռներեցության ազգային կենտրոնի հետ համագործակցության նախագիծ
30 Նոյեմբերի 2022

Մեր գրասենյակը ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի հետ համատեղ գործարկել է համագործակցության նոր ձևաչափ (ծրագիր) «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ:
Ծրագիրն ուղղված է երիտասարդ դեսպանների բնակության երկրներում Հայաստանի գիտանորարարական շուկայի ներուժի ներկայացմանը, երկկողմ գործընկերային հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև արտերկրում հայկական նախաձեռնությունների խթանմանը:
Առաջին երիտասարդ դեսպանը, ում հետ պաշտոնապես համագործակցություն է սկսվել այդ ուղղությամբ, Անուշ Գասպարյանն է Հնդկաստանից։
*«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից երկրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով կրթել Սփյուռքի երիտասարդ առաջնորդներին, ակտիվացնել համայնքները և ստեղծել երիտասարդ դեսպանների ցանց: