Գրասենյակի ներկայացուցչի այցը Ռոստովի մարզ

07 Դեկտեմբերի 2022

Այցի շրջանակներում գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մասնակցել է ՌԴ Դոնի Ռոստովի մարզի Բագաևսկ ավանում և Շախտի քաղաքում համայնքային միջոցառումների:

Բագաևսկում հանդիսավորությամբ տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողությունը, որին ներկա են եղել շրջանի վարչակազմի ղեկավարը և Նովոչերկասսկի հայ հոգևոր հովիվ Տեր Անանիան, ով օրհնել է ներկաներին:

Նույն օրը վերջնական գրանցում է ստացել Բագաևսկի «Նաիրի» կրթամշակութային միությունը:

Շախտիում ավարտին են մոտենում Սբ.Սարգիս եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները, որը «Անդրանիկ» կրթամշակութային միության հետ արդեն վերածվել է հայության հավաքատեղիի:

Հանդիպումները ուղեկցվել են հայ սաների մշակութային ներկայացումներով ու մեծ ոգևորություն պարգևել ներկաներին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office