Բարեգործական միջոցառում Սիրիայից, Լիբանանից և Ուկրանիայից հայրենադարձված ընտանիքների համար
07 Դեկտեմբերի 2022
Մեր «իԳործ» 2022 ծրագրի մասնագետները բարեգործական միջոցառում էին կազմակերպել Սիրիայից, Լիբանանից և Ուկրաինայից հայրենադարձված ընտանիքների երեխաների համար։ Որպես նախաձեռնող կողմ Հայ-ռուսական համալսարանի «ԲԵՄ» թատրոնը և Երևանի մնջախաղի պետական թատրոնը նվիրեցին իրենց ամանորյա ներկայացումների տոմսեր:
Նախաձեռնությունը կազմակերպեցին մեր գրասենյակից Հռիփսիմե Մովսիսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Մարիամ Հովհաննիսյանը Հայ-ռուսական համալսարանի «ԲԵՄ» թատրոնի հետ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացուցիչների հետ համատեղ: Երեխաները կդիտեն «Անաստասիա» մյուզիքլը և «Լեգենդի հետքերով» ներկայացումը։
*«իԳործ»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից է, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետների աշխատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում: