Զարեհ Սինանյանը շնորահվորեց «Թեքեյան» մշակութային միության 75-ամյակը:

13 Դեկտեմբերի 2022

Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանը ներկա է գտնվել Թեքեյան մշակութային միության 75-ամյակի տոնակատարությանը:

Նա շնորհավորել է կազմակերպությանը՝ աշխարհասփյուռ հայերին միավորելու, Սփյուռքի համայնքների մշակութային կենտրոններին ու դպրոցներին աջակցելու գործում երկարամյա հաջողության, սփյուռքահայերին իրենց արմատներին կապելու համար: Տարիներ շարունակ Թեքեյան մշակութային միությունը աշխատել է հայ մշակույթի և հայոց լեզվի պահպանման ուղղությամբ՝ Հայաստանում և Արցախում կազմակերպելով բարեգործական նախաձեռնություններ, աջակցություն ցուցաբերելով բազմաթիվ գրքերի և թերթերի հրատարակմանը: Կազմակերպությունը շարունակում է խրախուսել ապագա առաջնորդներին ամենամյա Թեքեյան մրցանակներով, որոնք տրվում են նրանց, ովքեր անսասան են մնում գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի բնագավառներում մեր մշակույթի առաջմղման գործում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office