Հանդիպում Թեքեյան հիմնադրամի տնօրենի հետ

17 Հունվարի 2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  ընդունել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին:

Զարեհ Սինանյանը շնորհավորել է Թեքեյան մշակութային միությանը 75-ամյակի առթիվ, որի տոնակատարությանն անձամբ ներկա է գտնվել ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում: «Միությունը մշտապես աչքի է ընկել իր հայանպաստ գործունեությամբ Հայաստանում և սփյուռքում՝ պահպանելով մայրենի լեզուն, մշակույթը, գրականությունը և կրթությունը»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: 

Արմեն Ծուլիկյանը Գլխավոր հանձնակատարին է ներկայացրել հիմնադրամի 2023 թվականի նախաձեռնությունները:

Քննարկվել են նաև պատերազմից հետո իրականացված՝ մարզերի համայնքներին հումանիտար օգնության տրամադրման, զինվոներին աշխատանքի տեղավորման և մի շարք այլ  ծրագրեր:

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հիմնադրամի տնօրենին է ներկայացրեկ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, այս տարվա նոր նախաձեռնությունները և հավաքները:

Կողմերը հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office