Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ռուսաստանի հայ իրավաբաններին
28 Հունվարի 2023
Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ` ի դեմս ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանի։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել իրավաբաններին գրասենյակի հետ ակտիվ համագործակցության և նախորդ տարի աշնանն անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովում ունեցած ակտիվ ներգրավվածության համար:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է սփյուռքի մասնագետների ներգրավվածությամբ այս տարի անցկացվելիք միջոցառումները և դրանց օրակարգերի կազմման գործում ասոցիացիայի անդամների մասնակցությունը:
Զարեհ Սինանյանը պատասխանել է իրավաբանների հարցերին, որոնք վերաբերում էին գրասենյակի կողմից իրականացվող ինտեգրման ծրագրերին, գրասենյակի հավաքների օրակարգերի վերաբերյալ նախնական պատկերացումներին, ՀՀ օրենսդրության բարեփոխումներին և այլն: