Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

30 Հունվարի 2023

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ:

Զարեհ Սինանյանը և Միխայիլ Գալուզինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Ռուսաստանում հայ համայնքի և Հայաստանում ռուս հայրենակիցների ներկա վիճակի վրա:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office