Հայերենի անվճար դասընթացներին դիմել է 270 հայրենադարձ

06 Փետրվարի 2023

Հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլի գրանցումներն ավարտվել են: Մեր գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում անցկացվելիք դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է 270 հայրենադարձ 21 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Բելառուս, Թուրքմենստան, Գերմանիա, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Իտալիա, Ավստրալիա, Ուկրաինա, Եգիպտոս, Լիբանան, Հորդանան, Սիրիա, Ղազախստան, Արգենտինա, Ֆրանսիա, Հունգարիա, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան:

Առաջին փուլին մասնակցության հնարավորություն կունենա 75 հայրենադարձ: Նրանք այսօր մեր գրասենյակում անցան կողմնորոշիչ հանդիպում, ծանոթացան դասավանդման մեթոդներին և ուսուցիչների հետ:

Դասընթացները կսկսվեն փետրվարի 10-ից շաբաթական 3 անգամ՝ 2 ու կես ամիս տևողությամբ:

2023 թվականին նախատեսվում է հայերենի անվճար դասընթացների ևս 3 փուլ: Հետևեք մեզ հետագա փուլերի մասին տեղեկանալու համար:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office