FAST հիմնադրամը հայտարարում է «Հաջորդ սերնդի խորհրդի» անդամների հավաքագրում
02 Փետրվարի 2023
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրումէ երիտասարդ գիտնականներին, տեխնոլոգիաների գծով մասնագետներին ու ձեռնարկատերերին միանալ «Հաջորդ սերնդի խորհրդին» (NextGen)։ 2017 թվականից սկսած՝ «Հաջորդ սերնդի խորհուրդը» ողջ աշխարհից միավորում է տաղանդավոր երիտասարդներին` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում ու դրասահմաններիցդուրս:Խորհրդիառաքելությունը Հայաստանի և հաջորդ սերնդի հայ գիտնականների, նորարարների ու ձեռնարկատերերի միջև ամուր կապի ստեղծումն է:
«NextGen» խորհրդի անդամները հնարավորություն կունենան անմիջականորեն ներգրավվել հիմնադրամի գործունեության մեջ, համատեղ մշակել և իրականացնել FAST-ի ծրագրերը, ինչպես նաև հանդես գալ սեփական նախագծերով։ Համագործակցելով ակադեմիական և հետազոտական հաստատությունների, ինչպես նաև ձեռնարկատիրական համայնքների հետ՝ «NextGen»-ի անդամներն առանցքային դեր կստանձնեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ և համաշխարհային տաղանդների միջև կապերիամրապնդման գործում:
Խորհրդին անդամակցելու համար կարող են դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող այն հայ գիտնականները, տեխնոլոգիաների գծով մասնագետներն ու ձեռնարկատերերը,ովքերցանկանումեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտատեխնիկական ոլորտի զարգացման գործում:
Մասնակցության չափանիշներին և դիմելու ընթացակարգին մանրամասն ծանոթանալու համար հետևեք հղմանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ․-ի փետրվարի20-ն է: