Գլխավոր հանձնակատարն ընդունեց Իրկուտսկի հայ համայնքի ղեկավարին
14 Փետրվարի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի հայ համայնքի ղեկավարի Հայկ Գնդլյանին:
Վերջինս ներկայացրեց տեղի հայ համայնքի գործունեությունը և հայտնեց գրասենյակի տարաբնույթ ծրագրերին մասնակցելու պատրաստակամություն: Հայկ Գնդլյանը ներկայացրեց նաև համայնքային խնդիրները և նախաձեռնությունները, որոնցում ակնկալվում է նաև գրասենյակի մասնակցությունը և աջակցությունը:
Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց հյուրին համայնքում ունեցած դերի և տարվող աշխատանքների համար և ներկայացրեց գրասենյակի կողմից այս տարի իրականացվող ծրգարերը: Հատկապես կարևորվեց ամռանը կայանալիք Ազգային երիտասարդական հավաքը, որին ակնկալվում է նաև Իրկուտսկի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը:
Երկուստեք կարևորվեց Հայաստան-սփյուռք միասնականությունը և հայ համայնքների ամրությունը: