Հանդիպումներ Դալլասի հայ համայնքի հետ
22 Փետրվարի 2023
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաք այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը համայնքի անդամների հետ ներկա գտնվեց կիրակնօրյա պատարագին և այցելեց Սուրբ Սարգիս հայկական դպրոց, որտեղ դասավանդվում է և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Տեխասի մարդու իրավունքների հայկական կոալիցիային և հարցազրույց տվեց Dallas Morning News-ին։
Դալլասյան այցն ավարտվեց Ամերիկայի հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպության տեղական ներկայացուցչության հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվեցին գրասենյակի՝ երիտասարդների համար նախատեսված ծրագրերը: «Սփյուռքի երիտասարդական դեսպան» ծրագրի 2022 թվականի մասնակիցներ Վլադիմիր Հարությունյանը և Մհեր Սարիբեկյանը ևս ներկա էին հանդիպմանը ծրագրի հետ կապված իրենց փորձը փոխանցելու համար: