Հանդիպում Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Մուրադյանի և ՀԲԸՄ-ի հետ

28 Փետրվարի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Բոստոնում հանդիպել է Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Մուրադյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայկական շահերի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ընտրյալ պաշտոնյաների հետ տարվող աշխատանքների կարևորությունը:

Ավելի ուշ Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն Նոր Անգլիայի շրջանի կողմից կազմակերպված համայնքային հանդիպմանը, որին ներկա էին բազմաթիվ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office