Գլխավոր հանձնակատարն այցելել է Նյու Ջերսի

03 Մարտի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նյու Ջերսիում նա այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնակայան և հանդիպում ունեցել ղեկավարության, վարչության անդամների և անձնակազմի հետ։ Քննարկվել են ԱՀԱԸ-ի կողմից Հայաստանում և սփյուռքում իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ մեր գրասենյակի հետ համագործակցությունը: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ընկերակցությանը սփյուռքի համայնքներին ու հայրենադարձներին աջակցելու շարունակական ծրագրերի և պատրաստակամության համար:

Նյու Ջերսիում Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Սուրբ Լևոն հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի հետ և ներկայացրել գրասենյակի ծրագրերը, նախաձեռնությունները և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ուղղությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office