Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

08 Մարտի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Միացյալ Նահանգներ այցությունն  ավարտվեց մայրաքաղաք Վաշինգտոնում: Այնտեղ նա և գրասենյակի փորձագետ Անաիս Աստարճանը հանդիպեցին հայկական կազմակերպությունների հետ՝ քննարկելու գրասենյակի ծրագրերը և հետագա համագործակցության ուղղությունները:

Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ: Ջորջթաունի հայ ուսանողների ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածության կարևորությունը համայնքներում և Հայաստանում, ինչպես նաև մեր գրասենյակի ծրագրերի մասնակցության ձևաչափերը:

Հանդիպումներ կայացան Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու, Աստվածաշնչի թանգարանի գործադիր տնօրեն Հարրի Հարգրեյվի, ցուցադրությունների գծով տնօրեն Ջեֆրի Քլոհայի և աշխատակազմի հետ: Թանգարանում շրջացի ընթացքում ներկայացվեցին հայկական ցուցանմուշները, ինչպես նաև քննարկվեցին «Հնագույն հավատք. Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները» խորագրով առցանց ցուցահանդեսին առնչվող հարցեր: Կարևորվեց հայկական հարուստ քրիստոնեական պատմության պահպանումը և հանրահռչակումը։

Այցելություն տեղի ունեցավ նաև Կոնգրեսի գրադարան՝ պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանի ուղեկցությամբ: 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office