Հանդիպում DiasporArm հարթակի ներկայացուցիչների հետ

17 Մարտի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է DiasporArm լրատվական, տեղեկատվական և կրթական անկախ համահայկական հարթակի հիմնադիր Յովէլ Շնորհօքեանին, գործադիր տնօրեն Ցոլին Սարյանին և ծրագրերի համակարգող Անահիտ Թորոսյանին: Հարթակը նպատակ ունի համախմբել հայկական սփյուռքը, համախոհ անհատներին ու կազմակերպություններին ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ համաշխարհային հայկական շահերն առաջ մղելու, ազգային անվտանգությունն ամրապնդելու և հայ ժողովրդի բարգավաճումն ապահովելու նպատակով։

Զարեհ Սինանյանը կարևորել է հարթակի աշխատանքները սփյուռքի ներուժը մոբիլիզացնելու, կամուրջներ և միջհամայնքային կապեր ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի տնտեսական, առողջապահական, կրթական և մշակութային ոլորտներին աջակցելու ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքահայ ուսանողների համախմբման և նրանց ներուժի ներգրավմանը, երիտասարդական շարժումների ակտիվացմանը, համայնքների զարգացմանը, սփյուռքի կարող անհատների հետ կապերի ստեղծմանն առնչվող հարցեր:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office