ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ
Բովանդակություն
Հանրային ծառայությունների համարանիշ
Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտ)՝ երաշխավորում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում:
Հանրային ծառայությունների համարանիշը տրամադրվում է ՀՀ քաղաքացուն և ՀՀ բնակվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն:
Հանրային ծառայությունների համարանիշը ունի եզակի համար և անհրաժեշտ է՝
- Աշխատանքի ընդունվելիս,
- Սոցիալական նպաստ ստանալու,
- Գործազրկության նպաստ ստանալու,
- Ծերության կենսաթոշակներ ստանալու,
- Հաշմանդամության կենսաթոշակներ ստանալու,
- Ցանկացած այլ նպաստ ստանալու,
- Բանկային հաշիվ բացելու,
- Հարկեր վճարելու,
- Արտոնագիր ստանալու համար:
Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար դիմելիս Ձեզ հարկավոր կլինի անձնագիր կամ կացության թույլտվություն:
Եթե Դուք ձեռք բերեք նույնականացման քարտ (ID քարտ), որը տրվում է պլաստիկ քարտի տեսքով, ապա դրանում ներառված կլինի հանրային ծառայությունների համարանիշը: Դրանից հետո հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) լրացուցիչ ստանալու անհրաժեշտություն չի լինի։
Նույնականացման քարտ (ID քարտ) կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Կոնտակտային տվյալներ
Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալու համար կարող եք դիմել Ձեր բնակության ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային բաժանմունք կամ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
ՕՎԻՐ, հասցե`
Դավթաշեն, 4-րդ թաղ., 17/10 շենք
Հայաստան, 0054, Երևան
Հեռախոսահամարներ
+374-10-370264
+374-11-370268
+374-11-370243
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի - հինգշաբթի 9: 00-18:00
Ուրբաթ 10:00-18:00