Կրթություն
Բովանդակություն
Կրթություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիների, կացության կարգավիճակ ունեցողների համար պետական ուսումնական հաստատություններում ընդհանուր միջնակարգ կրթությունն անվճար է: Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը:
Ձեր երեխային հանրակրթական դպրոցում գրանցելու գործընթացը բավականին դյուրին է, պարզապես պետք է այցելել համապատասխան դպրոց՝ ունենալով հետևյալ փաստաթղթերը.
- Երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը (պատճեններով)
- Տեղեկանք երեխայի հաշվառման մասին, այսինքն՝ թե որ տարածքում է նա հաշվառված
- Եթե երեխան պետք է ընդունվի առաջին դասարանից բարձր, ապա վերցրեք նաև նրա անձնական գործը, պարզ ասած՝ այն բոլոր փաստթղթերը, որոնք առկա են եղել նախորդ դպրոցում
- Ակադեմիական առաջընթացի տեղեկանք, որը ներկայացնում է երեխայի գնահատականների ցուցակն ըստ առարկաների: Եթե ուսումնական տարին դեռ չի ավարտվել, ընթացիկ բացակայությունների ցուցակը ևս չպետք է մոռանալ
- 10-ից 12-րդ դասարան ընդունվողներին անհրաժեշտ է հիմնական կրթության վկայականի բնօրինակը
- Ձեր երեխայի 2 գունավոր լուսանկար (3x4 չափի)
- Տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին (բժշկական հաստատությունից, որտեղ երեխան ստանում է բժշկական ծառայություններ)
- Լրացված դիմումի ձև տնօրենի անունով, իսկ եթե դժվարանում եք այն ինքնուրույն լրացնել, դպրոցում Ձեզ սիրով կօգնեն այն պատրաստել:
Կարևոր է հիշել, որ այն փաստաթղթերը, որոնք օտար լեզուներով են, պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարով:
Հայաստանի Հանրապետությունում կան դպրոցներ, որոնցում հասանելի է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն, չինարեն և այլ լեզուներով ուսուցումը:
Բարձրագույն Կրթություն
Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների տարատեսակներն են համալսարանը, ինստիտուտը, ակադեմիան և կոնսերվատորիան:
Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի դրանից՝ բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք:
Այն օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայերենին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ (բաժիններ) մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսումնասիրում են հայերենը (կամ այլ լեզու)՝ հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաները (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն), ինչպես նաև ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Կոնտակտային տվյալներ
Եթե ունեք հարցեր կամ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն, դիմեք
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ.
Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3
Հայրենադարձության բաժին
Բաժնի պետ՝ Հովհաննես Ալեքսանյան
Հեռ.՝ (+ 374 10) 58-91-55
Էլ. հասցե՝ diaspora@gov.am
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Հեռ.՝ (+ 374 10) 52-73-43
Էլ. հասցե՝ info@escs.am; secretariat@escs.am
Թեժ գծի հեռախոսահամար՝ (+ 374 10) 59-96-00
Կայքէջ՝ http://escs.am/am
Հանրակրթության վարչություն՝
Հեռ.՝ (+ 374 10) 59-96-16
Էլ. հասցե՝ ashot.arshakyan@escs.am
Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն՝
Հեռ.՝ (+ 374 10) 59-96-47
Էլ. հասցե՝ karen.mnacakanyan@escs.am