Բանկային հաշիվ եվ գործարքներ
Բովանդակություն
Անձնական բանկային հաշվի բացում
Հայաստանում անձնական բանկային հաշիվները հիմնականում օգտագործվում են աշխատավարձի, պետական նպաստի ու կենսաթոշակի ստացման, կոմունալ վճարումները կատարելու նպատակով: Մոբայլ և ինտերնետային բանկինգը տարածված է կոմունալ վճարումների, մասնավորապես՝ հեռախոսային և համացանցային ծառայությունների համար:
Եթե ցանկանում եք բացել անձնական բանկային հաշիվ, Ձեզ անհրաժեշտ է ունենալ.
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
- Գրանցման հասցե
Բանկերի և երկրի ֆինանսական համակարգի մասին համակողմանի տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Կենտրոնական բանկի պաշտոնական կայք էջ, www.banks.am: