3. Դիմումի ընթացքը
ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը տևում է շուրջ 4 ամիս՝ դիմումը ընդունելու պահից: Այդ ընթացակարգի տևողությանը հիմնավորված է նրանով, որ դիմումը քննարկվում է ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության, քաղաքացիության հարցերի հանձնաժողովի և վարչապետի գրասենյակի կողմից, որից հետո ներկայացվում է ՀՀ նախագահին՝ քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրը ստորագրելու:
Անհրաժեշտության դեպքում պատկան մարմինները կարող են դիմումատուից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել։
ՀՀ-ում դիմելու դեպքում դիմողը կստանա վեցանիշ թիվ՝ իր դիմումի ընթացքին հետևելու համար։ Դիմողը կարող է ստուգել դիմումի քննարկման արդյունքներն առցանց՝ սեղմելով այստեղ https://passportvisa.police.am/