Ամուսնության հիմքով քաղաքացիություն
Եթե Դուք ՀՀ քաղաքացու ամուսին/կին եք, իրավունք ունեք դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, պարտադիր պայմանների պահպանման դեպքում՝ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ եք գտնվել ՀՀ քաղաքացու հետ և Հայաստանում բնակվել եք այդ 2 տարվա, առնվազն 365 օրը, կամ ունեք ընդհանուր երեխա, ով ՀՀ քաղաքացի է։
Գործնականում 365-օրյա կացության պահանջը համարվում է կատարված, եթե դիմողը պահպանել է Հայաստանում կացության կարգավիճակը (ժամանակավոր, մշտական կամ հատուկ), այդ ընթացքում՝ անկախ Հայաստանում փաստացի անցկացրած օրերի քանակից:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած անձ։ Հետևաբար, չափահաս երեխաներ ունեցող ամուսինները կարող են դրա իրավունքը չունենալ։
Նախքան դիմում ներկայացնելը պետք է հանձնեք ՀՀ Սահմանադրության իմացության թեստ։ Սա պարզ թեստ է, բաղկացած է 33 հարցերից, և այն հաղթահարելու համար պետք է ճիշտ պատասխանեք առնվազն 17-ին: Քանի որ Դուք ազատվում եք լեզվի իմացության պահանջից, ապա թեստը կարող եք հանձնել օտար լեզվով։ Որպես կանոն թեստավորման ընթացքում ներկա կլինի լիցենզավորված թարգմանիչ՝ հարցերը թարգմանելու համար։
Նշված պահանջների կատարումը ինքնին չի ենթադրում, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին Ձեր դիմումը կբավարարվի։ Դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին։ ՀՀ քաղաքացիության ձեռք բերելը ոչ թե պարտադիր իրավունք է, այլ արտոնություն, որը կարող է տրվել կամ մերժվել ՀՀ նախագահի կողմից և այն չի կարող բողոքարկվել դատարանում, ավելին, ոչ մի բացատրություն մերժման պատճառների մասին չի տրվում։
Անհրաժեշտության դեպքում Ձեր հնարավորությունները գնահատելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ: