Քաղաքացիություն՝ բնակության վայրի հիմքով
Դուք իրավունք ունեք դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե վերջին երեք տարիների ընթացքում մշտապես բնակվել եք ՀՀ-ում: Նշված ժամանակահատվածում կարող եք օրինական բնակված լինել ՀՀ-ում, ունենալ կացության կարգավիճակ, հիմնադրել Ձեր բիզնեսը, ներդրումներ կատարել, աշխատել կամ սովորել ՀՀ-ում:
Գործնականում եռամյա ժամկետի պահանջը համարվում է պահպանված, եթե դիմողը պահպանել է ՀՀ-ում կացության կարգավիճակը (ժամանակավոր, մշտական կամ հատուկ)՝ առանց ընդատումների:
Նշված պահանջների կատարումը ինքնին չի ենթադրում, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին Ձեր դիմումը կբավարարվի։ Դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին։ ՀՀ քաղաքացիության ձեռք բերելը ոչ թե պարտադիր իրավունք է, այլ արտոնություն, որը կարող է շնորհվել կամ մերժվել՝ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով։ Մերժումից հետո դիմումատուն իրավունք ունի կրկին դիմել ՀՀ քաղաքացիության համար՝ ներկայացնելով փաստթղթերի նույն փաթեթը կամ լրացնելով փաստաթղթերի պակասը։