ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅ
2020 թ. նոյեմբերի 9 |
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը ստորագրեցին համատեղ հայատարարություն, որի 1-ին կետով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Հայտարարությամբ նախատեսվեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի տեղակայում. Մանրամասներ |
2020 թ. հոկտեմբերի 31 |
Ադրբեջանը Արցախում կիրառեց զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող միջազգային իրավունքով արգելված ֆոսֆորային զինատեսակ |
2020 թ. հոկտեմբեր 30 |
Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ |
2020 թ. հոկտեմբերի 20 |
ԱՄՆ միջնորդության ձեռք բերվեց հումանիտար հրադադարի համաձայնությունը, որը ուժի մեջ մտնելու պահից րոպեներ անց խախտվեց Ադրբեջանի կողմից |
2020 թ. հոկտեմբեր 19 |
Պատերազմի 21-րդ օրը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպման պատրաստակամություն են հայտնում |
2020 թ. հոկտեմբեր 18 |
Հայատարարվում է հրդադարի 2-րդ փորձի մասին, որը տևում է ընդամենը մի քանի րոպե, քանի որ Ադրբեջանը մեկնաբանում է, որ հրդադարը միայն դիերի և ռազմագերիների փոխանակման նպատակ ունի և չի վերաբերում ռազմական գործողություններին |
2020 թ. հոկտեմբերի 10 |
Ռուսաստանի, Հայասանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումից հետո հումանիտար զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն չպահպանվեց ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով |
2020 թ. սեպտեմբեր 27 |
Ադրբեջանը սկսեց լայնածավալ պատերազմ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով |
2020 թ. հուլիս-օգոստոս |
Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկրտումներին: Բաքվում և Նախիջևանում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորահավանքներ անցկացրին, որի պատրվակով Թուրքիան Ադրբեջան տեղափոխեց F-16 և այլ զինտեխնիկա: |
2020 թ. հուլիսի 12-16 |
Սահմանային շփոթմունքից հետո ադրբեջանական պարեկային մեքենան հատեց Հայաստանի հետ սահմանը Տավուշի կողմից, որի արդյունքում զոհվեցին 4 ադրբեջանցի սպաներ: Սահմանային թեժացումների արդյունքում մահացան 18 զինծառայողներ: |
2017 թ. փետրվար |
Իրավիճակը կրկին լարվեց սահմանին, որովհետև Ադրբեջանը հրթիռային հարվածներ հասցրեց հայկական պաշտպանական դիրքերին: |
2016 թ. ապրիլի 1-5 |
Ադրբեջանը սանձահարեց պատերազմ, որը 1994 թվականի ակտիվ մարտերից ի վեր ամենամեծն էր: 4 օր տևած մարտերի ընթացքում ադրբեջանական կողմից կիրառվեցին անօդաչու թռչող սարքեր և հրետանի: Երկու կողմերն ունեցան հարյուրավոր զոհեր: Ադրբեջանը նպատակ էր դրել վերահսկողություն ունենալ հարավային ուղղությամբ որոշ ռազմավարական դիրքերի նկատմամբ: |
2016 թ. մարտի 31 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգթոնում պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ լուծում հնարավոր է այն դեպքում, երբ հայկական ուժերը դուրս գան Ղարաբաղի տարածքից: Ժամեր անց Ադրբեջանը սկսեց հարձակումը: |
2012 թ. հունվարի 23 |
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ փոխըմբռման գործընթացը՝ հաշվի առնելով մինչև այդմ կատարված աշխատանքները: |
2011 թ. հունիսի 24 |
Երկար ժամանակ նախապատրաստական ջանքերից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Կազանում կայացած հանդիպման արդյունքում արձանագրեցին, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»։ Հետագայում հայտնի դարձավ, որ Ալիևը հենց հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չի տալու իր համաձայնությունը կազանյան փաստաթղթին: |
2008 թ. մարտի 4 |
Օգտագործելով Հայաստանում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո տիրող իրավիճակը և մարտիմեկյան դեպքերը՝ Ադրբեջանը Ղարաբաղում լարեց իրավիճակը՝ Մարտակերտում սպանելով մի քանի հայ զինվորների: |
2007 թ. նոյեմբերի 29 |
Մադրիդում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջարկվում է հիմնարար սկզբունքների շարք: |
2004 թ. փետրվարի 19 |
Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ արժանանալով միջազգային դատապարտման և ավելի խորացնելով հայ և ադրբեջանցի հասարակությունների հակասությունները: |
1997 թ. հունվարի 1 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համար ստեղծվեց եռակողմ ձևաչափ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնակցությամբ: |
1995 թ. մարտի 23 |
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծեց համանախագահություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: |
1994 թ. մայիսի 12 |
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի կողմից Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց հրադադար՝ վերջ դնելով քառամյա պատերազմին: |
1993 թ. օգոստոսի 23-31 |
Հայկական ուժերը վերահոսկողության տակ են վերցրին Ջաբրայիլը, Կուբաթլուի շրջանը և Ֆիզուլիի մի մասը: |
1992 թ. մայիսի 18 |
Հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին Լաչինը՝ միջանցք բացելով Հայաստանի և Ղարաբաղի միջև: |
1992 թ. մայիսի 2 |
Հայկական կողմը ազատագրեց Շուշին՝ վերահսկողության տակ վերցնելով ադրբեջանական «Գրադ» կայանը, որից հրթիռակոծվում էր Ստեփանակերտը: |
1992 թ. ապրիլի 10 |
Ադրբեջանական զորքերը մտան Մաղարա գյուղ և սպանեցին քառասուն խաղաղ բնակչի: |
1991 թ. սեպտեմբեր 25 |
Ստեփանակերտի պաշարումը սկսվեց Աղդամից արձակված հրթիռակոծությունից հետո: |
1991 թ. սեպտեմբեր 21 |
Համապետական հանրաքվեի արդյունքում՝ Հայաստանը հռչակեց իր անկախությունը: |
1991 թ. սեպտեմբեր 2 |
Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակեց հանրապետություն: |
1991 թ. ապրիլ-մայիս |
Խորհրդային ներքին զորքերի աջակցությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ը անձնագրային ստուգման քողի տակ սկսեց «Օղակ» օպերացիան՝ հայաթափելով և արտագաթման դրդելով Ղարաբաղի գյուղերի բնակչությանը: |
1990 թ. հունվարի 13-19 |
Բաքվում հայերի նպատակադրված ջարդերը հանգեցրին բազմաթիվ զոհերի և արտագաղթի: |
1989 թ. դեկտեմբերի 1 |
Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ խորհրդարանները հայտնեցին միավորման մասին: |
1988 թ. հուլիսի 18 |
Գերագույն խորհուրդը մերժեց հայկական կողմի միացման պահանջները: |
1988 թ. հուլիսի 12 |
ԼՂԻՄ խորհրդարանը Հայաստանին միացմանը կողմ քվեարկեց: |
1988 թ. հունիսի 17 |
Խորհրդային Ադրբեջանը դեմ արտահայտվեց ԼՂԻՄ փոխադրմանը Խորհրդային Հայաստանի կազմ: |
1988 թ. հունիսի 15 |
Խորհրդային Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԼՂԻՄ միացմանը: |
1988 թ. մարտի 30 |
ԼՂԻՄ խորհրդարանը Հայաստանին միանալու որոշում ընդունեց: |
1988 թ. մարտի 25 |
Խորհրդային միության նախագահ Գորբաչովը մերժեց միավորման խնդրանքները: |
1988 թ. փետրվարի 27-28 |
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական ամբոխի ձեռքով իրականացված ջարդերի հետևանքով տասնյակ հայեր մահացան և արտագաղթեցին: |
1988 թ. փետրվարի 22-23 |
Առաջին բախումը Արցախում՝ Ասկերանում: |
1988 թ. փետրվարի 20 |
ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդը հանդես եկավ Խորհրդային Հայաստանին միանալու խնդրանքով: |
1988 թ. փետրվարի 18-26 |
Երևանում անցկացվեցին մասսայական ցույցեր՝ Ղարաբաղի միացման պահանջով: |
1988 թ. փետրվարի 13 |
Ստեփանակերտում առաջին խոշոր ցույցն ազդարարեց Ղարաբաղյան շարժման սկիզբը: |
1923 թ. հուլիսի 7 |
Խորհրդային Ադրբեջանը ստեղծեց Ղարաբաղի ինքնավար մարզը: |
1921 թ. հուլիսի 5 |
Կովկասյան բյուրոյի վերանայմամբ և տնտեսական կապերի պատճառաբանմամբ՝ մեծամասամբ հայ բնակչությամբ Ղարաբաղը փոխանցվեց Ադրբեջանի հսկողությանը: |
1921 թ. հուլիսի 4 |
Կովկասյան բյուրոյի նիստին վերահաստատվեց Ղարաբաղի՝ Հայաստանի մաս կազմելը: |
1920 թ. դեկտեմբեր 21 |
Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանը հադես եկավ հայտարարությամբ՝ Նախիջևանը, Զանգեզուրն ու Ղարաբաղը ճանաչելով Խորհրդային Հայաստանի մաս: |
1918 թ. մայիս |
Ռուսական հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները հռչակեցին անկախություն: Ադրբեջանը փորձեց վերահսկել Ղարաբաղը, սակայն հաջողության չհասավ տեղի հայ բնակչության դիմադրության հետևանքով: |
Source: USC Dornsif Institute of Armenian Studies, Focus on Karabakh