Նոր Զելանդիա
Նոր Զելանդիայում հայերի առաջին խմբերը հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նրանք գաղթել են հիմնականում Եգիպտոսից, Լիբանանից, Իրանից։
Ըստ տարբեր աղբյուրների՝ ներկայումս Նոր Զելանդիայի Օքլենդ և Վելինգտոն քաղաքներում բնակվում է մինչև 2000 հայ:
Հայերի մեջ կան պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ և այլն: Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահն է հայազգի Սրբուհի Սիան Էլիասը:
1996-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի խնդիրներն են հայապահպանությունը և հայ մանուկների հայեցի դաստիարակությունը:
Օքլենդ քաղաքի Միտվուդ շրջանի զբոսայգում տեղադրվել է Հայոց այբուբենի պատկերով «Բարեկամության կոթող» հուշարձանը: