Ուղարկիր Հումանիտար Օգնություն
Այս օրերին սփյուռքից Հայաստան է հասնում տասնյակ հազարավոր տոննաների հումանիտար օգնություն, որը համակարգում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Եթե բնակվում եք սփյուռքում և նախաձեռնություն ունեք հայրենիք հումանիտար բեռ ուղարկել, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել մեր գրասենյակի հետ: Մեր մասնագետները ձեզ կտեղեկացնեն պետության այժմեկան կարիքների մասին, ինչպես նաև կապահովեն ձեր կապը սփյուռքի տարբեր համայնքներում հումանիտար օգնություն հավաքագրող և Հայաստան տեղափոխող կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ:
Էլ. հասցե՝ diaspora@gov.am
Հեռ.՝ (+37410) 58-91-55