ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ
Բովանդակություն
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայրենադարձների համար անցկացնում է իրազեկման և ինտեգրման անվճար սեմինար-դասընթացներ՝ 10 փուլով:
Մասնակիցների ընտրության առաջնահերթությունը տրվում է այն հայրենադարձներին, ովքեր Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության են տեղափոխվել վերջին մեկ տարվա ընթացքում, գտնվում են աշխատանքի որոնման ակտիվ փուլում և ունեն մասնագիտական կարողությունների, գիտելիքների բարելավման ու ադապտացիայի կարիք հայրենիքում ավելի արդյունավետ ինտեգրվելու համար:
Անվճար սեմինար-դասընթացների տևողությունը 4 շաբաթ է (1 ամիս): Դասերը անցկացվում են շաբաթական 1 անգամ՝ մեկ ու կես ժամ տևողությամբ: Մասնակցության տեղերը սահմանափակ են, խմբում կարող են ներառվել ոչ ավել, քան 15 մասնակից:
Դասընթացները անցկացվում են հետևյալ թեմաներով.
- Բիզնեսի վարման առանձնահատկություններ
- Օրենսդրական դաշտ
- Հարկային և մաքսային համակարգեր
- Հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգ
- Մշակութային ադապտացիա
ԴԻՄՈՒՄԻ ԿԱՐԳԸ
2024 թվականին իրազեկման և ինտեգրման անվճար սեմինար-դասընթացին հայտագրվելու համար անհրաժեշտ է հայտերը ներկայացնել յուրաքանչյուր փուլի մեկնարկի հայտարարությունից հետո՝ գրանցվելով հետևյալ հղմամբ՝ այստեղ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն
Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Հանրապետության 37
Էլ. հասցե՝ repatriation@gov.am
Հեռ.՝ 010-51-56-39