Վրաստան
Վրաստանի և Հայաստանի պատմությունները սերտորեն միահյուսված են և երկու ժողովուրդների միջև հարաբերությունները տևում են դարեր: Ներկայումս Վրաստանում բնակվում է ավելի քան 200 000 հայ (ոչ պաշտոնական տվյալներով 400 000) կենտրոնացած հիմնականում Թբիլիսիում, Ջավախքում, Քվեմո Քարթլիում, Բաթումիում, Թելավիում, Սուրամիում, Գորիում, Բոլնիս-Խաչենում և այլ վայրերում:
Հայերի զանգվածային գաղթը Վրաստան սկսվեց 11-րդ դարում՝ Բագրատունիների հայկական թագավորության և նրա մայրաքաղաք Անիի անկումից հետո: Վրաստանը հենակետ դարձավ հայ հայրենասերների համար հայրենիքի ազատագրման պայքարում: Գորի քաղաքը հիմնվեց որպես նոր բնակավայր Անիից տեղափոխված մեծ թվով հայերի համար:
XVIII դարում հայ առևտրականների զգալի խումբ սկսեց բնակություն հաստատել Թբիլիսիում (այն ժամանակ՝Թիֆլիս), որտեղ նրանք կառուցեցին եկեղեցիներ և ուսումնական հաստատություններ:
XIX դարում հայերը կազմում էին բնակչության զգալի մասը: Այս ժամանակ ստեղծվեց հայկական առևտրային բուրժուազիա (բաղկացած հայտնի Մանթաշև, Արամյանց և Ղուկասով ընտանիքներից), որոնց պատկանում էին Թբիլիսիի արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրային տների շուրջ 60%: Քաղաքը դարձել էր Արևելյան Հայաստանի տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոնը` հիմք դառնալով հայոց պատմության մեջ ամենաարդյունավետ գործիչների համար:
Նրանց թվում էին Թիֆլիսում ծնված բանաստեղծ Սայաթ Նովան, նկարիչները ՝ Ստեփանոս Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Հովնաթանյանների ընտանիքը ՝ Մկրտում, Հակոբ և Աղաթոն, նկարչուհի Գայանե Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը և տեսիլքի նկարիչ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
Պետրոս Ադամյանի անվան Հայկական թատրոնը ՝ Հավլաբարի գլխավոր հրապարակում, սկսել է իր գործունեությունը 1858 թվականից: Հին շենքը քանդվել է, և դրա վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2020 թվականին:
Քաղաքը կենտրոնական դեր է խաղացել հայ գրականության զարգացման գործում: Այնսեղ են ծնվել գրողներ Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը և Նար-Դոսը, իսկ գրականության հսկաներ՝ Րաֆֆին և Հովհաննես Թումանյանն անցկացրել են իրենց կյանքի մեծ մասը: 1899-ին Թումանյանը հիմնել է «Վերնատուն» գրական ակումբը Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Լևոն Շանթի և այլոց հետ միասին: 2017-ին բացված Թումանյանի տունը մեզ է ներկայացնում ողջ այդ պատմությունը:
Վրաստանում հայալեզու մամուլն ունեցել է բավականին հարուստ պատմություն: Տարբեր ժամանակներում այստեղ լույս են տեսել ավելի քան 260 հայկական պարբերականներ: 1920-ին հիմնադրված հայկական «Վրաստան» թերթը Վրաստանի ամենահին թերթն է, որը դեռ շրջանառության մեջ է:
Ներսեսյան ճեմարանը, որը բացվել էր 1824-ին, աշխարհի ամենամեծ Հայկական կրթական հաստատություններից մեկն է: Այնտեղ սովորել են գրողներ՝ Խաչատուր Աբովյանը, Պերճ Պռոշյանը, ինչպես նաև քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Սողոմոն Թեհլիրյանը և Անաստաս Միկոյանը: 1911-ին ճեմարանը տեղափոխվել էր նոր շենք՝ «Արսենալ Հիլլում»; այն ամբողջովին կառուցվել է Հայաստանից ներմուծված տուֆից: 1924-ին այն փակվել է, իսկ այսօր այդ շենքում գործում է Կովկասի համալսարանը: Ներկայումս Վրաստանում գործում են 154 հայկական դպրոցներ և դպրոցներ խառը ուսուցմամբ, այդ թվում 8-ը` Թբիլիսիում, 115-ը` Սամցխե-Ջավախքում, 29-ը`Շիդայում (Ներքին) Քարթլիում:
Վրաստանը, և հատկապես Թբիլիսի քաղաքը, առանցքային էին նաև հայկական քաղաքական զարգացումների համար: 1880-ին Միխայիլ Լորիս Մելիքովը նշանակվել է Ռուսաստանի կայսրության ներքին գործերի նախարար: Տաս տարի անց՝1890.-ին Թիֆլիսում հիմնադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): Բացի այդ, հայ համայնքի ներկայացուցիչները բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել երկրի կառավարման մարմիններում, օրինակ, Թբիլիսին ունեցել է 40-ից ավելի հայ քաղաքապետ:
7-19-րդ դարերի ընթացքում Վրաստանի տարածքում հայերը կառուցել են ավելի քան 600 եկեղեցի, ձևավորելով Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը: Չնայած հարուստ կրոնական պատմությանը, եկեղեցիներից շատերը ավերվել են սովետական դարաշրջանում: Այժմ հայկական բազմիցս եկեղեցիներից Թբիլիսիում գործում են միայն Սուրբ Գևորգ եկեղեցին (Առաջնորդարան) և Սուրբ Էջմիածին եկեղեցին (Էջմիածնեցոց Սբ. Գևորգը՝ Հավլաբարում), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին - Ախալցխայում, Սուրբ Խաչ եկեղեցին - Ախալքալաքում և Սուրբ Սարգիս եկեղեցին - Նինոծմինդայում:
Հատուկ նշանակություն ունի Թբիլիսիի հայկական պանթեոնը (Խոջիվանքը), որտեղ թաղված են հայ մեծ իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի նշանավոր գործիչներ: Պանթեոնը ժամանակին ձևավորվել է Խոջիվանքի շրջակայքում (կառուցվել է 1780 թ.), որը քանդվել է 1930-ական թվականներին, իսկ գերեզմաններից շատերը ոչնչացվել են:
Երկրի հարավում Ջավախքի շրջանը (վրացական Ջավախեթի) ռուս-թուրքական պատերազմից հետո (1828-1829 թթ.) ներառվեց Ռուսական կայսրության մեջ: Նրա հայ բնակչությունը զգալիորեն աճեց Արևմտյան Հայաստանից փախստականների գալով (հիմնականում Կարինից, այժմ հայտնի է որպես Էրզրում): XIX դարի վերջից ի վեր Ջավախքի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմված է եղել հայերից, որը ներկայումս գնահատվում է ավելի քան 90%: 1921թվականին, երբ Վրաստանը ամբողջովին անցավ խորհրդային տիրապետության տակ, Ջավախքը պաշտոնապես ընդգրկվեց Վրացական ԽՍՀ կազմում:
Ջավախքի մայրաքաղաք Ախալքալաքը հայկական փոքր քաղաք է `մոտ 13 000 մարդ բնակչությամբ: Սուրբ Խաչ եկեղեցին այստեղ բացվել է 1856 թ., որի բակում կանգնեցված Կարապետ Բագրատունու արձանը: Երբեմն կոչված Կարապետ Սրբազանը՝ Էրզրումից եկած այս քահանան, հազարավոր հայ փախստականների է ուղեկցել դեպի Ջավախք ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակում տեղադրված է նաև Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը:
Ջավախքի երկրորդ խոշոր քաղաքը ՝ Նինոծմինդան, ունի շուրջ 6000 բնակիչ: Քաղաքի հյուսիսում գտնվող թաղամասում, Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնվել է XIX դարում: Նրանից քիչ ավելի հեռու, գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված սովետահայ զինվորների հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրը գտնվում է վրացա-հայ բարեկամության պուրակում:
Մարզում կան տասնյակ փոքրիկ գյուղեր, որոնցից շատերը բնակեցված են ամբողջությամբ հայերով: Որոշ գյուղեր հայ կաթոլիկ են և ունեն իրենց դպրոցներն ու փոքր եկեղեցիները: Հեստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է նրանց համայնքի հոգևոր կենտրոնը:
2019 թվականին Սաթխե գյուղում բացվեց ջավախահայության ազգագրական թանգարան, իսկ Գանձա գյուղում՝ Վահան Տերյանի տուն-թանգարանը: Հայ մեծ բանաստեղծ՝ Ջիվանու թանգարանը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քարթախի գյուղում:
Ջավախքից ոչ հեռու, Ախալցիխե քաղաքը (հայերեն՝ Ախալցխա) խորհրդային տարիներին նույնպես հիմնականում հայաբնակ էր: Հայ կաթողիկե կարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Ագագանյանը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի հայրը` Միքայել Ազնավուրյանը, Ախալցխայի բնիկներ են:
Սև ծովի ափին, Բաթումի հանգստավայրը XIX դարից ի վեր տուն է դարձել հայ համայնքի համար: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1887 թվականին: 2010-ին խաչքար է տեղադրվել եկեղեցու բակում: Հայ կաթողիկե եկեղեցին ավերվել է: Աջարիայում ապրում է մոտ 10 000 հայ:
Վրաստանում գործում են նաև մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ «Ջավախք ժողովրդական շարժում», «Փարվանա», «Վրաստանի հայերի միություն», Աջարիայի հայերի միությունը, Երիտասարդական միությունը և այլն։ 1998 թ-ին հիմնադրվել է «Վիրք» կուսակցությունը, որը դեռևս պաշտոնապես գրանցված չէ։