Խորվաթիա
Խորվաթիայում հայ համայնքը ձևավորվել է վերջին տասնամյակում:
Զագրեբում ստեղծվել է Հայ-խորվաթական ընկերակցությունը, որը գոյատևել է շատ կարճ, այնուհետև` Դուբրովնիկի Հայերի բարեկամների ասոցիացիան, որը վերջին շրջանում գրեթե դադարել է գործել:
Հայերի թվաքանակը երկրում շուրջ 70 է, հայկական եկեղեցիներ, դպրոցներ, լրատվամիջոցներ չկան:
2016 թ. ապրիլի 24-ին Հայ-խորվաթական ընկերակցության նախաձեռնությամբ Դուբրովնիկում բացվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքար: