Դանիա
Դանիայում հայերը հաստատվել են 1970-ական թվականներից՝ գաղթելով հիմնականում Հայաստանից, Իրանից և Իրաքից` բնակություն հաստատելով Կոպենհագեն և Օրհուս քաղաքներում։ Ներկայումս երկրում բնակվում է շուրջ 3000 հայ:
Հայերը հիմնականում ներգրավված են առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում և սպասարկման տարբեր ճյուղերում, մեծ թիվ են կազմում մտավորականները:
Դանիայում 1983 թ. իրանահայերի և լիբանանահայերի ջանքերով ստեղծվել է Հայ մշակութային միությունը, որի գործունեությունը հետագայում դադարեցվել է:
2005 թվականից սկսած` Դանիայի հայ համայնքային կյանքը հիմնականում ակտիվացրել են «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիան և «Նեկտար» մշակութային ընկերությունը, հետագայում նաև «Արարատ» միությունը, գործում են նաև մի քանի հայկական մեկօրյա դպրոցներ:
Դանիայում համայնքը փոքրամասնության իրավական կարգավիճակ չունի:
Երկրում հայկական եկեղեցի չկա, համայնքի հոգևոր կարիքները հոգում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը: